Հայաստանի որոշ շրջաններում օգոստոսի 1-ի կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ արևմտյան քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում տեղումներ չեն սպասվում, երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 12-15 մ/վրկ-ի։ Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +24+26, վաղը կեսօրին՝ +38+40։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+34,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +29+34,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +34+37,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+31,
Լոռի՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,
Տավուշ՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +33+37,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +29+34,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +34+38,
Արարարատ՝ գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +38+40,
Արմավիր՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +38+40,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +29+33,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +37+40,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +29+33:
