Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ հողային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախարարության կողմից ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը եւ դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտների նվազեցման եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով հողամասերի ընդլայնման հետ կապված առաջարկվել են օրենսդրական փոփոխություններ ՀՀ հողային օրենսգրքում:Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: