Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422328-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 1752 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2952590 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2630 պացիենտ, նվազել է 56-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 409430 անձ` վերջին մեկ օրում 73 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8598 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1670 է: