Այսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի
մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի
մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու
քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների
կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների
ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր
ուտելուց հետո: Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝
«Արմավիր Գարդեն», հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա:
Ձեռնարկվել են ահապաղ միջոցառումներ օբյեկտում առկա սննդամթերքից նմուշառում կատարելու և
լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով։
