ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ
ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Երևան, Նորագավիթ):

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել
սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։

Մասնավորապես՝
•պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի
էր լվանալ և ախտահանել,
•առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը,
•արտադրական շինությունների դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել
չներծծվող նյութերից։

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր
կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու
համար:

Spread the love