Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել
«Բևեռային ոճ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Տերյան):
Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել
սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։
Մասնավորապես՝
•պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի
էր լվանալ և ախտահանել,
•առաստաղները և վերին ամրությունները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, գոլորշու
խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր
կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու
համար:
