դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կազմել է 382.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.45 դրամ (նվազել  է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.69  դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-444 դրամով, վաճառվում է 447.5–452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.67 դրամով, վաճառվում է 4.70-4.93 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 դրամով:

Ռուբլին գնվում է 4.62 դրամով, վաճառվում է 4.70 դրամով:

Spread the love