Հայաստանի որոշ վայրերում հոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, իսկ օրվա մյուս հատվածում ամենուր կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են հյուսիսարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրվա ընթացքում աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» Երևանում գիշերը հնարավոր է կարճատև անձրև, իսկ օրվա մյուս հատվածում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +11-ից +13, իսկ վաղը ցերեկը՝ +21-ից +23 աստիճան։
Շիրակում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+22,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+17,
Լոռիում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+20,
Տավուշում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23,
Արարատում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+24,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+22։
