Վայոց Ձորը նոր մարզպետ ունի. Վահագն Արսենյանը նշանակվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում որոշեց Կոլյա Միքաելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մարզպետի պաշտոնում նշանակեց Վահագն Արսենյանին։

Վահագն Արսենյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով. «Կաշխատեմ հանուն պետության և Վայոց Ձորի մարզի»։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց. «Պարոն Արսենյան ձեզ հաջողություններ եմ ցանկանում, որ կարողանաք ձեր ողջ ուժն ու եռանդը ներդնել Վայոց ձորի մարզի ծրագրերը զարգացնելու համար»։

Նշենք, որ Վահագն Արսենյանը զբաղեցնում է Ջերմուկի քաղաքապետի պաշտոնը։  Նա «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է:

Spread the love