Ինչպես արդեն հայտն էր մարտի 27-ին տեղի ունեցան Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունն։
Ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններ էին անցկացվել Վեդիում դեկտեմբերի 5-ին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։
Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։
Արդյունքում ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել, կոալիցիաների վերաբերյալ համաձայնություններ ևս չէին կայացել, ինչից հետո 2 -րդ և 3 -րդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, և, կառավարության որոշմամբ, նշանակվել էր նոր ընտրություն։
Ինչպես , որ սպասվում էր այս անգամ ևս ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները ակտիվորեն մասնակցեցին ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնավորապես Վեդու տարածաշրջանի Տափերական համայնքում երկու ընտրատեղամաս էր , 13/15 ընտրատեղամասում 1381 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 826 ընտրող այսպիսով սույն
ընտրատեղամասում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը ստացել է 277 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 520 ձայն: Այսպիոսով՝ Տափերականում հաղթել է ՔՊ-ական թեկնածուն:
Հիշեցնենք, որ Տափերականի թիվ 13/16 ընտրատեղամասում «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը ստացել էր 232 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 483 ձայն:
Հիշեցնենք՝ որ չնայած ընտրությունների արդյունքների Տափերականում իշխանական թեկնածուի կողմնակիցները դժգոհեցին քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր թեկանծուի թիմի անդամների վերաբերմունքից, փակցրած պաստառների ձևից.«Անկախ ամեն ինչից , բոլորս էլ նույն տարածաշրջանից, նույն գյուղից ենք՝ չի կարելի մեկը մյուսին փորձել նսեմացնել կամ թերարժեք համարել:Շենքերի ազատ տարածքներն ու պատերը թողած բերել մեր նկարի վրա են կախել իրանց քարոզչական բաներները: Հարգանք կա, պատիվ կա չի կարելի ամեն ինչ տրորել »:
Սեփական լրատվություն