ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ անդրադարձել է
նաև հանրությանն առավել անհանգստացնող տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին և այդ
ուղղությամբ իրականացված ու ձեռնարկվող միջոցառումներին։ «Վիճակագրական պատկերից հասկանում ենք, որ նախորդ
տարվա 9 ամիսների նկատմամբ մենք ունենք տրանսպորտային միջոցներից կատարված գողության դեպքերի նվազում»,-
ասել է Արփինե Սարգսյանը՝ մանրամասնելով, որ, ըստ օպերատիվ ամփոփագրերի, հաշվետու ժամանակահատվածում
արձանագրվել է 1․443 նման դեպք, ինչը 5,4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նմանատիպ դեպքերի կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության պարեկային և համայնքային
ծառայությունների կողմից օրվա տարբեր ժամերին իրականացվում են բակային շրջիկ ծառայություններ, ինչի
արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել են այսպիսի բազմադրվագ գողություն կատարող 16 և շորթում կատարող 4
հանցավոր խումբ, ինչը պետք է էական ազդեցություն ունենա այս հանցատեսակի կրճատման վրա։
Այս տեսակի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ նախաձեռնվել է նաև օրենսդրական փոփոխություն և
արդյունքում 2025թ․ հուլիսի 3-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում
կատարելու մասին» օրենքը, որով տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների
գողությունը նախատեսված է որպես միջին ծանրության հանցանք, նախկին ոչ մեծի փոխարեն՝ սահմանելով առավել խիստ
պատժաչափ։
Անդրադառնալով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին, Արփինե Սարգսյանը նշել է, որ
քրեական ոստիկանության կողմից ներկայացված հաղորդումներով պետությանը և համայնքին պատճառված նյութական
վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է շուրջ 25 մլրդ դրամ։ «Հետևողականորեն աշխատում ենք նաև Քննչական
մարմինների, Դատախազության մեր գործընկերների հետ, որպեսզի նաև վերականգնված միջոցները կարողանանք ավելի
մեծ ծավալով ապահովել դեպի պետական բյուջե»,-ընդգծել է ՆԳ նախարարը։
Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակների միջոցով համակարգչային
հափշտակություններ կատարող 3 հանցավոր խումբ, մեղադրանք է առաջադրվել 18 անձի։
2
«Սա հատկապես կարևորում եմ, որովհետև նմանատիպ հանցավոր խմբերում ներգրավված են մեծ քանակությամբ անձինք,
ունենք նաև մեծ թվով տուժածներ, և մի քանի ամսվա ինտենսիվ օպերատիվ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվում է
այսպիսի հանցավոր խմբեր բացահայտել և կոտրել այն շղթան, որը հետագայում բերելու է վիճակագրական պատկերի
խեղման»,-ընդգծել է Ներքին գործերի նախարարը։
