«Յուրաքանչյուրն իր ներդրումը պեք է ունենա պետության կառուցման գործում» Հազարապետ Նազարյան

«Եղեգաձոր» ՋՕԸ ընթացիկ տարում, որը նաև շատ սակավաջուր էր, ոռոգելի հողերի բարդ
ռելիեֆային պայմաններում կարողացավ իրականացնել ջրամատակարարման աշխատանքները և
մշակաբուսերին տրվեց բավարար քանակությամբ ոռոգման ջուր:

Ընկերությունը իր կազմավորման ժամանակ համայնքներից ստացել է ֆիզիկապես մաշված,
քայքայված ներտնտեսային ցանցեր, որոնց շահագործումը հողերի սեփականաշնորհումից հետո, նոր
տնտեսավարման պայմաններում գրեթե դարձել է անհնար, սակայն այդ պայմաններում էլ
Հ.Նազարյանի երկարամայա աշխատանքային փորձը հնարավորություն է տալիս ջրամատակարարման
աշխատանքները կազմակերպել ժամանակին և անթերի:

Այս և ավելի մանրամասը ձեռքբերումների և առաջիակա անելիքների շուրջ զրուցեցինք
«Եղեգնաձոր»  ՋՕԸ տնօրեն Հազարապետ Նազարյանի հետ:

– Պարոն Նազարյան ի՞նչպիսին էր տարին ոռոգման սեզոնի առումով , ի՞նչպես կազմակերպեցիք աշխատանքները:

-Ընթացիկ տարին շատ սակավաջուր էր՝ անձրևների բացակայության պատճառով , սակայն մեր
կողմից ձեռնարկվեց բոլոր հնարավոր միջոցները , ջրօգտագործողներին մատակարարելու անխափան
քանակությամբ ոռոգման ջուր: Կարծում եմ սա առաջին պայմանն է , որ մենք ջրօգտագործողների
հետ աշխատում ենք ընդհանուր նպատակի համար: Ջրամատակարարման ընթացքում առաջացել են
խնդիրներ / ջրագծերի , ջրանցքների վթարներ / սակայն մեր աշխատակազմի մասնագիտական խմբի
կողմից արագ վերականգնվել են և էական ազդեցություն չեն ունեցել ընդհանուր
ջրամատակարարման վրա:

-Մենք գիտենք, որ մարզը գյուղատնտեսական ներդրումների առումով բավական նպաստավոր է ի՞նչպիսին է ոռոգման համակարգը որպեսզի կարողանան նոր ներդրումների համար գրավիչ լինել:

– Մարզը մասնավորոպես Արենի և Եղեգնաձոր համայնքները բավական նպաստավոր են
պտղաբուծության և խաղողագործության նպատակով ներդրումներ անելու համար:
Օրինակ Խաչիկ գյուղի տարածքում նախատեսվում է ներդրումներ կատարել պտղաբուծության
բնագավառում և առաջիկայում ներդրողները լուծելու են նաև ոռոգման ջրի համակարգը
հասանելի դարձնելու հնարավորությունը:

– Իսկ ի՞նչպիսի խնդիրներով են հաճախ Ձեզ դիմում ջրօգտագործողները:

Ինչպես արդեն նշեցի նկատելի խնդիրներ որպես այպիսիք չեն եղել , սակայն համակարգի
շահագործման ընթացքում առաջացել են տեխնիկական բնույթի թերություններ, որոնք տեղում շատ
արագ վերականգնվել են:

– Պարոն Նազարյան որքան ջրօգտագործող- բաժանորդ եք սպասարկում:

«Եղեգնաձոր» ՋՕԸ ունի 6500 ջրօգտագործող և ոռոգում են շուրջ 2550 հա հողատարածք,
սակայն մեզ մոտ խնդիրներ են առաջանում փոքր հողատերերի ջրամատակարարման գործում: Ես
կարծում եմ , որ ոռոգման ջրի խնայողությունը , ջրամատակարարումը և արդյունավետ կառավարումը
միայն հնարավոր է կաթիլային ոռոգման համակարգեր ներդնելով և հողերի խոշորացմամբ: Սակայն
նոր համակրգին համատարած անցման համար անհրաժեշտ է պետական աջակցություն , որը
օրակարգում է :

-Պարոն Նազարյան արդյո՞ք կան ջրօտագործողներ , որոնք ոռոգման ջուրը օգտագործում են սակայն
գանձումը չեք կարողանում ժամանակին կատարել:

– Մեզ մոտ արտոնյալ կամ հասարակ ջրօգտագործողներ չկան , մեզ մոտ բոլորը նույն
կարգավիճակի ջրօգտագործողներ են և յուրաքանչյուրից պահանջում ենք իր կողմից օգտագործած
ոռոգման ջրի դիմաց վճարը: Մեզ մոտ ոռոգման ջրի վարձերի գանձումը կատարվում է անկանխիկ
եղանակով / Հայփոստի բաժանմունքների և բանկերի միջոցով/: Ոռոգման ջրի վարձի պարք ունեցող
ջրօտագործողներից , գանձումը կատարվում է օրենքով սահմանված կարգով : Նշեմ նաև , որ
յուրաքանչյուր տարի Ընկերությունը ոռոգման ջրի գանձումը կատարում է 100 տոկոսով:

-Այսօր շատ է խոսվում կադրերի պակասի մասին , ի՞նչ կասեք Ձեր Ընկերության մասին, արդյոք
Ձեր մոտ ևս կադրերի պակաս ունեք:

-Ճիշտ եք նկատել , կադրերի պակաս մենք ունենք: Խնդիրը որակյալ մասնագետների ընտրության
մեջ է , քանի որ աշխատավարձերը բարձր չեն , իսկ մասնագետները քիչ են այդ
աշխատավարձով աշխատող ցանացողները: Մենք այսօր ջրբաշխի , տեղամասի պետի պակաս ունենք,
սակայն այդ բացը ժամանակի ընթացքում լրացնում ենք:

-Ի՞նչ համատեղ ծրագրեր եք իրականացրել Կառավարության ծրագրով կամ նրա աջակցությամբ:

-Վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվել կառավարության ծրագրով, որոնք
միտված են եղել ոռոգման ներքին ցանցերի ադիականացման աշխատանքներին: 2024թ.
Կառավարության աջակցության ծրագրով շուրջ 800 մլն դրամի ներդրում է իրականացվել
տեխնիկական վերազինման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար, իսկ
ընթացիկ տարում նախատեսվել է 370 մլն դրամի ներդրում իրականացնել ոռոգման ներքին ցանցերի
նորոգման համար:

-Պարոն Նազարյան ի՞նչպես եք աշխատում համայնքի ղեկավարների և մարզպետի հետ հաշվի
առնելով մարզի փոքր լինելը և մեկը մյուսին ճանաչելու հանգամանքը:

-Երկար տարիներ աշխատում եմ ոռոգման համակարգում ճանաչում եմ համայնքի ղեկավարներին,
նրանց հետ ունեմ աշխատանքնային և ընկերական հարաբերություններ: Համայնքի ղեկավարները
իրենց լիազորությունների սահմանում աջակցում են մեզ իրենց ենթակա բնակավայրերում
կազմակերպելու ջրամատակարարման և ոռոգման աշխատանքներըը:
Նախկին մարզպետ Կոլյա Միքաելյանը ամենօրյա ուշադրության կենտրոնում էր պահում ոռոգման
աշխատանքների կազմակերպումը և խնդիրներ առաջանալու դեպքում, աջակցում է դրանք արագ
հաղթահարելու գործում,  նոր մարզպետի հետ ևս կշարունակվեն մեր աշխատանքները:

– Ի՞նչ եք կարծում հողերի խոշորոցումը կխթանի կաթիլային ոռոգման համակարգի անցմանը:

– Հողերի խաշորոցումը դրական հնարավորություններ ունի բիզնես գործունեության միջավայրի
ստեղծման , ինչպես նաև տնտեսական աճի համար:Հողերի խոշորացումը հնարավորություն կտա նաև մասիվ տարածությունների վրա ներդնել կաթիլային ոռոգման համակարգ, որի տնտեսական արդյունավետության մասին արդեն ասել եմ:

-Պարոն Նազարյան Ձեր հաջողության գրավականը ի՞նչով եք պայմանավորում:

Առաջնային համարում եմ՝ աշխատասիրություն , գործին նվիրում , մասնագիտական
պատրաստվածություն և մարդկային դրական փոխհարաբերություններ: Ես կարծում եմ , որ երկրի
խաղաղությունը կբերի յուրաքանչյուրին իր գործին զբաղվելու ցանկությանը և յուրաքանչյուրն
իր ներդրումը կունենա պետության կառուցման գործում, սա կարծում եմ բոլորիս հաջողության
գրավականը կարող է դառնալ:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love