Լավրովն առաջարկել է հրադադարի այլ պայմաններ, քան նոյեմբերի 9-ին համաձայնեցվածները. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ջեյհուն Բայրամովը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ վերջին հանդիպումներից մեկում արված առաջարկի մասին։

Նրա խոսքով՝ Լավրովը ներկայացրել էր կարճ փաստաթուղթ, որում կողմերին առաջարկվում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած հրադադար հաստատել անվերապահորեն և առանց նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող այլ տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը փոխանցելու։

Նա հավելել է, որ առաջարկվում էր շփման գծի արևելյան հատվածում տեղակայել ռուս խաղաղապահներ և ադրբեջանական զինված ուժեր, իսկ արևմտյան հատվածում՝ ռուս խաղաղապահներ և հայկական զինված ուժեր։

Spread the love