Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. Գրանցվել է 24 ավտովթար, վիրավորվել է 30 մարդ

Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

31 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

10 դեպք՝ խարդախության,

6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

5 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման,

2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման:

Բացահայտվել է համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

2 դեպք՝ շորթման,

1 դեպք՝ խարդախության։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Spread the love