Արցախում գազամատակարարումը վերականգնվում է, NEWS.am–ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Այո, վերականգնվել է, հիմա ես գրասենյակում եմ, մեզ մոտ էլ կա»,–ասաց նա։
Հարցին, թե ամբողջակա՞ն վերականգնման մասին է խոսքը, Արցախի ՄԻՊ–ը նշեց․ «Գիտեք, եթե խոսքը վերաբերում է մայր գազատարին, այսինքն՝ այս պահին անգամ որոշ մասերում չկա, ապա հերթով գալու է, այսինքն՝ հերթով վերականգնվելու է»։
Ճշտող հարցին, թե արդյոք խոսքն առհասարակ Արցախում գազամատակարարման ամբողջական վերականգնման մասին է, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․«Այո, ճիշտ եք հասկանում»։