Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 382.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.35 դրամ (նվազել  է 1.97  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74  դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431.5-438 դրամով, վաճառվում է 441–448 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.71 դրամով, վաճառվում է 4.77-4.92 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 437-438 դրամով, վաճառվում է 442.5–443 դրամով:

Ռուբլին գնվում է 4.67 դրամով, վաճառվում է 4.75 դրամով:

Spread the love