Դեկտեմբերի 9-ի գիշերը Հայաստանի որոշ շրջաններում, իսկ հետո արդեն մարզերի մեծ մասում, սպասվում են տեղումներ: Լեռներում և որոշ նախալեռնային շրջաններում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, իսկ դաշտավայրերում՝ անձրև: Այրարատյան և Շիրակի դաշտավայրերի ցածրադիր գոտիներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Արևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ: Շաբաթվա վերջում ջերմաստիճանը կմնա անփոփոխ: Ինչպես հայտնել են Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է անձրև, իսկ դաշտվայրային շրջաններում առավոտյան հնարավոր է մառախուղ: Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կտատանվի +2-ից +4-ի սահմաններում, իսկ վաղը՝ կեսօրին՝ +7-ից +9-ի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +2+6
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+6
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +2+6
Լոռի՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+8
Տավուշ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+6
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+8
Արարարատ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+9
Արմավիր՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +7+10
Վայոց ձորի լեռներ՝ -1-5, ցերեկը՝ +2+5,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+9,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8:
