Եվրոպական առաջատար անդրազգային ընկերությունների ղեկավարներն ավելի ու ավելի հաճախ են քննարկում ներդրումները Եվրամիության երկրներից այլ պետություններ տեղափոխելու հնարավորությունը՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի և բարեփոխումների բացակայության պատճառով։ Այս մասին է վկայում Արդյունաբերողների եվրոպական կլոր սեղանի (European Round Table of Industrialists – ERT) կողմից անցկացված հարցումը։
Ըստ Եվրոպայի մրցունակության բարձրացման հարցերը համակարգող միավորման զեկույցի՝ շուրջ 60 խոշոր ընկերությունների ղեկավարներից ավելի քան մեկ երրորդը Եվրոպայում ավելի քիչ ներդրումներ են կատարում, քան նախատեսված է, կամ հետաձգել են ներդրումային որոշումների ընդունումը։ Նրանց 45%-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ավելի շատ ներդրումներ են կատարում, քան նախատեսված է եղել։ Եվրոպացիների միայն 8%-ն է նախատեսում ավելի շատ ներդրումներ կատարել իրենց երկրում։
Հարցվածները մտահոգված են Իտալիայի նախկին վարչապետ և Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախկին նախագահ Մարիո Դրագիի և Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտայի զեկույցներում պարունակվող բարեփոխումների իրականացման «անհետաձգելիության բացակայությամբ», որոնք ուղղված են համայնքում մրցունակության և ներդրումների վերականգնմանը: Այս զեկույցները պատվիրվել են Բրյուսելի կողմից:
Հարցվածների 76%-ը նշել է, որ դեռևս «գրեթե որևէ դրական ազդեցություն» չի տեսել ԵՄ այս նախաձեռնություններից։
