Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի կժամանի Բրյուսել՝ եվրոպացի գործընկերներին սառեցված ռուսական ակտիվներն օգտագործել համոզելու համար՝ հանուն Ուկրաինային աջակցելու՝ հակառակ ԵՄ երկրների վրա այս ծրագրի դեմ Վաշինգտոնի ճնշմանը, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է աղբյուրը։
«ԱՄՆ վարչակազմը ճնշում է գործադրում եվրոպական երկրների վրա՝ ռուսական ակտիվները Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու գաղափարից հրաժարվելու համար»,- չորեքշաբթի հայտարարել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։
Նա հավելել է, որ Զելենսկին «գնում է Բրյուսել՝ եվրոպական երկրներին այդ որոշումն ընդունելուն դրդելու համար»։
Եվրամիության խորհուրդը դեկտեմբերի 12-ին որոշեց մշտապես սառեցնել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները։ Եվրոպական հանձնաժողովը հույս ունի դեկտեմբերի 18-19-ի գագաթնաժողովում ԵՄ երկրներից դրանց բռնագրավման վերաբերյալ որոշում ստանալու։ Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերն ավելի վաղ հանձնաժողովի՝ ռուսական ակտիվները բռնագրավելու ծրագրերը գողություն է անվանել։ Թագավորությունը վախենում է Ռուսաստանի հակադարձումից և իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ պահանջում ԵՄ բոլոր երկրներից։ Ըստ ԵՄ անանուն պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգները «ցանկանում է թուլացնել» ԵՄ-ն։
