Հունվարի 13-ի գիշերը Հայաստանի առանձին վայրերում, կեսօրից հետո՝ երեկոյան ժամերին մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, ընդ որում՝ ցերեկը նախալեռներում և հովիտներում դրանք կլինեն թաց ձյան տեսքով, իսկ երեկոյան ժամերին ամենուրեք՝ ձյան տեսքով։ Տեղ-տեղ ձյունառատությունը կլինի ինտենսիվ, լեռներում օդերևութաբանները կանխատեսում են բուք և ճանապարհներին ցածր տեսանելիություն։ Առանձին վայրերում հարավ-արևմտյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Իսկ արդեն չորեքշաբթի օրվանից կսկսվի օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են ` Երևանում ցերեկը սպասվում է անձրև և թաց ձյուն, իսկ երեկոյան կսկսվի ձյունառատություն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2 աստիճան, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0+3,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+3,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+5,
Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+8,
Տավուշում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +4+7,
Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+8,
Արմավիրում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +3+7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+10:
