ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 12-ին, կազմել է 381.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.37 դրամ (աճել է 1.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.84 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 378-381 դրամով, վաճառվում է 383-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-442 դրամով, վաճառվում է 446.5–452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.67-4.80 դրամով, վաճառվում է 4.87-5.05 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 440–441 դրամով, վաճառվում է 446 դրամով:
Ռուբլին գնվում է 4.70–4.73 դրամով, վաճառվում է 4.82 դրամով:
