Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների
« Քայլ դեպի տուն » 2026 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին
երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը:
Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի,
պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ,
կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների
հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
«Քայլ դեպի տուն»-ն այս տարի կանցկացվի 5 փուլով՝ հունիսի 12-ից օգոստոսի 19-ը, և կընդունի 600
սփյուռքահայ պատանու:
Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Մասնակիցներն ինքնուրույն պետք է հոգան Հայաստան ժամանման և երկրից մեկնման տրանսպորտային
ծախսերը, ձեռք բերեն երկշաբաթյա ճամփորդական ապահովագրություն:
Ծրագրի մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 25-ն է:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ սփյուռքի գործերի
գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ՝
http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
OFFICE OF THE HIGH COMMISSIONER
FOR DIASPORA AFFAIRS, REPUBLIC OF ARMENIA
АППАРАТ ГЛАВНОГО УПОЛНОМОЧЕННОГО
ПО ДЕЛАМ ДИАСПОРЫ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

0010 ՀՀ, Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2
3 Str. V. Sargsyan, Yerevan, 0010
0010, РА, Ереван, ул. В.Саргсяна, 3
Tel: (+374 10) 58 91 55
E-mail: diaspora@gov.am
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ հեռ.՝ +374 10 515-
517, +374 10 515-514, +374 93 54 54 72  (WhatsApp) , էլ. փոստի հասցե՝
qayldepitun@gov.am :

 

Spread the love