Մայիսի 1-4–ը կլինի կլինի ոչ աշխատանքային. մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 18

Այս տարվա մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18, որը շաբաթ է: ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացրած որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։

Որոշման ընդունման պատճառը Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մանրամասնեց, թե ինչով է պայմանավորված աշխատանքային օրվա փոփոխությունը. «Որոշման համաձայն. «Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»։

Գագաթնաժողովը Երևանում անցկացելու է մայիսի 3-4-ին։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ օրերին, հատկապես մայիսի 4-ին, Երևանի փոքր կենտրոնն, ըստ էության, փակ է լինելու։

«Մայիսի 1, 2, 3, 4՝ մայովկա է այսինքն»,- արձագանքեց Փաշինյանը։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով մասնակցություն։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման համար գնման ընթացակարգով կնքվել է պայմանագիր՝ 1 մլրդ 656 մլն 295.2 հազար դրամով, որից 656 մլն 295.2 հազար դրամը կհատկացվի ՀՀ կառավարության 2026 թ. պահուստային ֆոնդից:

Spread the love