Եղանակը Հայաստանում

Հունվարի 31-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են տեղ-տեղ մրրիկ եւ ցածր տեսանելիություն։ Քամին՝ հարավարեւմտյան, 17-20 մ/վրկ։  Շիրակի դաշտավայրի ցածրադիր վայրերում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում առավոտյան սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց: Սակայն սպասվում է օդի աստիճանական տաքացում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում կեսօրից հետո սպասվում են թաց ձյուն եւ ձյուն, գիշերը եւ առավոտյան՝ մառախուղ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում ջերմաստիճանը գիշերը կլինի -3-5, վաղը ցերեկը՝ 0+2։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-2,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ +1+5,

Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12,

Տավուշում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+15,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3,

Արարատում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+2,

Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  -2-5, ցերեկը՝ +1+3,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+13։

Spread the love