«Կինոդպրոց առանց սահմանների»  ծրագրին մասնակցելու հնարավորություն

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց
սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային
հիմնադրամը. գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտը: Ծրագրի նպատակն
է նպաստել կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ակտիվացմանը:
Կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին
առնչվող գիտելիքներ: Ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն,
ռեժիսուրա, պրոդյուսեր մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT,
Midjourney, Runway և այլ) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել
ֆիլմեր:
Ծրագրի շրջանակում տեղի կունենան տեսական և գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-
քննարկումներ, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերիի հետ, AI-ի միջոցով ավարտական համատեղ
ֆիլմերի ստեղծում:
Դասընթացներին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ․  փետրվարի 10-ը ներառյալ  «Կինոդպրոց առանց
սահմանների»  ծրագրի ֆեյսբուքյան էջին https://tinyurl.com/5b3jrs64  ուղարկել մասնակցության հայտ՝
նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը: Մասնակիցների հետ կապը կհաստատվի հետադարձ հաղորդագրությամբ:

Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Երևանի թատրոնի և
կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկում՝ «Անրի Վեռնոյ» կինոսրահում (հասցե՝ Ամիրյան 26):
Դասընթացի տևողությունը մեկուկես ամիս է: Դրանք կիրականացվեն Երևանի թատրոնի և կինոյի պետական
ինստիտուտում:
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է մասնակցության հավաստագիր:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել +374 55-189-475 հեռախոսահամարով կամ գրել  ծրագրի
ֆեյսբուքյան էջին՝ https://surl.li/nlzkfn:

 

Spread the love