ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

 

ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական
հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2026 թվականին
վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը:
Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն:
Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած
պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով
երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:

Spread the love