Էլեկտրաէներգետիկ ցանցում միշտ էլ խափանումներ կլինեն․ ՀԾԿՀ ղեկավար

Էներգահամակարգում վթարներ միշտ կլինեն։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նա հավելել է, որ էներգետիկների խնդիրն է նվազեցնել դրանց քանակը և այդ ցուցանիշը հասցնել նվազագույնի։ Մեսրոպյանն անիրականալի է անվանել այն սպասումները, թե այս տարի էներգահամակարգում վթարներ ընդհանրապես չեն լինի։

«Ոչ մի այլ երկրում նման բան չի եղել։ Վթարներ միշտ էլ կլինեն, բայց դրանք չպետք է կրկնվեն և չպետք է լայնածավալ լինեն», – եզրափակել է պաշտոնյան։

Նա վստահեցրել է, որ Հանձնաժողովն այժմ շատ ավելի անկախ է, քան երբևէ։ Մեսրոպյանը համոզմունք է հայտնել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացները վկայում են ՀԾԿՀ անկախության մասին։

«Այն պատճառները, այն հիմքերը, այն կետերը, որով ՀԷՑ-ին զրկել են լիցենզիայից, այդ ամեն ինչը տարիներով եղել է», – հավելել է նա։

Spread the love