Դեռևս 30-ական թվականներին ակադ. Վավիլովը Հայկական լեռնաշխարհում հայտնաբերեց վայրի ցորենի հետքերը, Ինչը վկայում է, որ Հայաստանն է հացի մշակույթի նախահայրենիքը. այստեղ է առաջացել երկրագործությունը, մասնավորապես հացահատիկային բույսերի մշակումը և դրանց օգտագործման նախնական,պարզունակ /պրիմիտիվ/ձևերը,որոնց մինչ օրս պահպանումը վկայում է հենց այդ մասին:
Մենք ունեցել ենք համապատասխան աստվածներ՝ Շարա և Աշորա: Հայերիս մոտ խանձված դեռահաս ցորենի տարբեր անուներ և ձևեր ունենք՝ ֆրիկ, աղանձ,ղարախարմա: Տարբեր ճաշատեսակներ ունենք՝ փոխինդ/ձ/, սպաս, շիլա, խուս, քաշովի, օգտագործելով ձավար, բլղուր. բոված ալյուր…
Հացի տարբեր տեսակներ՝ լավաշ, բոքո, բաղարջ… Հաց թխելը մի հրաշալի ծիսակատարություն է, որով Հայ մարդը միշտ հիացել է…
Չզարմանաք,եթե ասեմ, որ ՀԱՑ բառն անգամ ծագել է ՀԱՅ բառից, համենայնդեպս ծագումնաբանական ընդհանրություն եմ տեսնում՝ՀԱՅ-ՀԱԹ-ՀԱՑ…Մասնավորապես. ՀԱՏ-ՈՒՏ արմատները վկայում են այդ մասին՝ՀԱՏԵԼ-ՈՒՏԵԼ,որ նշանակում է կտրել-ուտել, ՈՒՏ-ԱՏ արմատներից ունենք՝ՈՒՏԵԼ-ԱՏԱՄ…
Հայագետները շատ անելք ունեն, մասնավորապես մեր առածներն ու ասացվածքները ուսումնասիրելու գործում.դրանց մեջ հազարամյակների տեղեկություններն են թակնված՝ Պալեոլինգվիստիկա…
Տեսեք ինչ իմաստուն գաղափար կա հին Մոկաց երգի տողում.
ԱՇԽԱՐՀԻ ՇԵՆ ՎԸՐ ԳՈՒԹՆԻՆ ԷՙԳՈՒԹԱՆ ՉԵՂՆԻՙԱՇԽԱՐՀՆ ԻՆՉ Է…
Միայն ՀԱՑ ստեղծողը կարող էր այսպիսի երգ հորինել՝ ՀՈՐՈՎԵԵԵԵԼ…
Սամվել Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումից



