Եղանակը Հայաստանում. ուժեղ քամի է սպասվում

Փետրվարի 19-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռներում՝ ձյուն, ցերեկը՝ ձնախառն անձրև, նախալեռներում և հովիտներում՝ անձրև։

Օդերևութաբանները նաև կանխատեսում են հարավարևմտյան քամիների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 14-18 մ/վրկ արագությամբ, լեռներում՝ ձնաբուք և ցածր տեսանելիություն։ Հաջորդ երկու օրերի ընթացքում ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 7-10 աստիճանով։

Ինչպես հայտնել են ՀՊԾ-ից, գիշերը և կեսօրին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կհասնի +6-ից +8 աստիճանի, իսկ վաղը կեսօրին՝ +14-ից +16 աստիճանի։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը 0+3, ցերեկը +2+7

Կոտայքի լեռներ՝ գիշերը 0+3, ցերեկը +3+6

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը 3+6, ցերեկը +10+13

Սևանա լճի ավազան՝ գիշերը 0+3, ցերեկը +4+8

Լոռի՝ գիշերը 3+7, ցերեկը +10+14

Տավուշ՝ գիշերը 6+10, ցերեկը +12+16

Արագածոտնի լեռներ՝ գիշերը 0+3, ցերեկը +4+7

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը 3+7, ցերեկը +10+14

Արարարատ՝ գիշերը 6+10, ցերեկը +14+17

Արմավիր՝ գիշերը 5+8, ցերեկը +5+8 +13+16,

Վայոց ձորի լեռներ՝ Գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +6+9, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը +8+13, ցերեկը՝ +19+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +4+9, ցերեկը՝ +14+18:

Spread the love