Շարունակվում են Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի աշխատանքային շրջայցերը վարչական տարածաշրջաններ

Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է իրականացրել Գավառ համայնքի Նորատուս և Կարմիրգյուղ վարչական շրջաններ: Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Բոշյանն ու Արտուշ Ասլանյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, ապրիլի 5-ին աշխատանքային շրջայց կատարեց Գավառ համայնքի Նորատուս և Կարմիրգյուղ վարչական շրջաններ: Աշխատանքային այցի ընթացքում այցեր կատարվեցին վարչական շրջանների կրթամշակութային հաստատություններ, որտեղ նրանք ծանոթացան առկա պայմաններին, խնդիրներին և վարչական ղեկավարների հետ քննարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Նորատուսում այցեր կատարվեցին թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ։ Այս հաստատություններում աշխատանքները կազմակերպվում են շենքային և նախադպրոցական կրթության սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Համայնքի ղեկավարը ծանոթացավ Նորատուսում գործող մարզական խմբերի աշխատանքներին: Մարզիչներին համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ համայնքապետարանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով:Նորատուսի արվեստի դպրոցում գործում են երգի, պարի, նկարչության խմբակներ: Այստեղ է տեղակայված նաև գրադարանը և մարզասրահ, որտեղ կազմակերպվում են տարբեր մարզաձևերի պարապմունքներ: Ծանոթանալով աշխատանքներին համայնքի ղեկավարն հանձնարարեց արձանագրել կարիքները և լուծել առկա խնդիրները:Կարմիրգուղում այց կատարվեց մանկապարտեզ: Այստեղ առկա են շենքային պայմանների բարելավման խնդիրներ: Դրանք լուծելուց հետո մանկապարտեզում գործող 3 խմբերին կավելանա ևս մեկը:Կարմիրգյուղի արվեստի դպրոցում համայնքի ղեկավարը ծանոթացավ շենքային պայմաններին և ներկա գտնվեց դասապրոցեսին: Գուրգեն Մարտիրոսյանն այցելեց նաեւ մշակույթի տուն։ Այն գտնվում է վթարային վիճակում է և ենթակա չէ հետագա շահագործման: 2022 թվականի Գավառ համայնքի բյուջեով եւ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է մեկնարկել Կարմիրգյուղի մշակույթի տան կառուցման աշխատանքները։

Նորատուս եւ Կարմիրգյուղ վարչական շրջաններում ևս 2022 թվականին նախատեսված են լուսավորության արտաքին ցանցի ընդլայնման, խաղահրապարակների կառուցման, ճանապարհաշինական և այլ աշխատանքներ:

Կազմեց՝ Կարինե Սարգսյանը

Spread the love