Մայրության եվ գեղեցկության տոնի առթիվ Գավառի համայնքապետի ուղերձը

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ

Սիրելի կանայք.Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Անգնահատելի է հայ կնոջ ու հատկապես հայ մոր դերը սերնդի դաստիարակության, ընտանիքի կայուն հիմքերի ձևավորման ու պահպանման, ինչպես նաև հայրենիքի զարգացման գործում:Շնորհավորանքներս եմ հղում հերոսածին մեր հայուհիներին, հայրենիքի համար կյանքեր զոհաբերած հերոսների կանանց ու քույրերին. դուք հայրենիքին եք տվել ձեր ամենաթանկը, ինչն արժանի է խոնարհումի ու մեծարումի:Թող հայոց աշխարհում խաղաղություն ու բարօրություն տիրի և մեր մայրերն ու կանայք ապրեն, արարեն ու իրենց կարևոր առաքելությունը կյանքի կոչեն ժպիտով ու երջանիկ:

Լավագույն ցանկություններով՝ Գավառ համայնքի ղեկավար՝ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան

Կազմեց՝ Կարինե Սարգսյանը

38Вы и ещё 37Комментарии: 1НравитсяКомментироватьПоделиться

Spread the love