ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել Իրանի ներսում գտնվող խմբերին, որոնք պատրաստ են զենք վերցնել երկրի կառավարությունը տապալելու համար, երեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Ըստ պարբերականի՝ Թրամփը կիրակի օրը զրուցել է քուրդ առաջնորդների հետ և շարունակում է ներգրավել այլ տեղական գործիչների, որոնք «կարող են օգտվել իրանական ռեժիմի ներկայիս թուլությունից»։
«Քրդերը զգալի ուժեր ունեն իրաք-իրանական սահմանի երկայնքով, իսկ Իսրայելը ռմբակոծում է արևմտյան Իրանի դիրքերը, ինչը հանգեցնում է ենթադրությունների, որ դա հող է նախապատրաստում քրդական հարձակման համար»,- հաղորդում է հանդեսը։
Քուրդ առաջնորդների հետ Թրամփի հեռախոսազրույցի մասին առաջինը հաղորդել է Axios-ը։ Պաշտոնյաները հանդեսին հայտնել են, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի ընդունել՝ արդյոք արժե զենք, նախապատրաստում կամ հետախուզական աջակցություն տրամադրել ռեժիմի դեմ պայքարող խմբերին ։
Երեքշաբթի Թրամփն առանձին հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ վարել, սակայն «չափազանց ուշ է»։
«Նրանց հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությունը վերացել են։ Նրանք ուզում են խոսել։ Ես ասացի՝ «Չափազանց ուշ է»», – Truth Social գրել է Թրամփը։
