Գերմշակված սնունդը «ծրագրավորված» է սովորություն դառնալ, ինչպես ծխախոտը. The Milbank Quarterly

Ամերիկյան The Milbank Quarterly բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր վերլուծության հեղինակները պնդում են, որ գերմշակված սնունդը (Ultra-processed food UPF)՝ կամ բնական սննդից արդյունաբերական ճանապարհով ստացված կամ այլ օրգանական միացություններից սինթեզված արտադրանքը պահպանման ժամկետը երկար պահելու համար նախատեսված, բացառիկ համեղ և մատչելի վերամշակված սնունդը, որոշ առումներով ծխախոտի պես մշակվել և առաջ է մղվել արդյունաբերության կողմից:

Դրանց որակը իբրև սննդամթերք որոշվում է ոչ այնքան սննդային արժեքով, որքան ախորժակը խթանելու, կախվածություն առաջացնելու և պարբերաբար մեծ քանակությամբ սպառվելու ունակությամբ:

Ըստ էության, գերմշակված սնունդը ստեղծվում են՝ հաշվի առնելով մի քանի հիմնական գործոններ, որոնք նման են ծխախոտային արդյունաբերության մարտավարությանը. համային «դոզայի» օպտիմալացում առավելագույն հաճույքի համար, խթանների չափազանց արագ մատակարարում ուղեղին՝ հեռացնելով սննդային մատրիցը և համային ուժեղացուցիչները, սպառողների միջավայրում լայն մատչելիություն ունեցող և մարքեթինգային ռազմավարություններով օժտված ապրանքներ, որոնց արտադրողները մարդկանց համոզում են այդ ապրանքներն անվնաս են կամ նույնիսկ օգտակար համարել:

Հետազոտողները նշում են, որ այդ ինժեներիան նպատակ ունի խթանելու ուղեղի պարգևատրման համակարգը, հիմնականում դոպամինային ազդանշանների միջոցով՝ նման այն բանին, թե ինչպես է նիկոտինը գործում ծխելու ժամանակ: գերմշակված սննդի որոշակի բարձր կոնցենտրացիայի շաքարներ և ածխաջրեր կարող են դոպամինի շատ արագ ալիք առաջացնել, համեմատելի նիկոտինի ազդեցության հետ, ուժգնացնելով կրկնակի սպառման ցանկությունը։

Գերմշակված սնունդն ավելին է, քան սոսկ արագ սնունդ։ Այն ներառում է արդյունաբերական, հաճախ սինթետիկ, բաղադրիչների և հավելումների լայն տեսականի, որոնք նախատեսված են արտադրանքը հնարավորինս գրավիչ դարձնելու, միաժամանակ լինելով սննդային առումով աղքատիկ և պոտենցիալ վնասակար առողջության համար։ Սպառողի ճաշակի և վարքագծի այդ մանիպուլյացիան կապված է ճարպակալման, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և այլ խրոնիկական հիվանդությունների վտանգի բարձրացման հետ։

Վերլուծության հեղինակներն առաջարկում են գերմշակված սնունդը (UPF) դիտարկել ոչ միայն սննդի պրիզմայով, այլև որպես արդյունաբերական դիզայնի արտադրանք՝ ծխախոտային արտադրանքում կիրառվող կարգավորումներով՝ ամենավտանգավոր արտադրանքի դեմ մարքեթինգային սահմանափակումներ, հստակ նախազգուշացումներ և հարկային միջոցառումներ պահանջող հասարակական ռիսկով։

 

Spread the love