Իսրայելը և ԱՄՆ-ն կձգտեն նրան, որ Իրանն այլևս սպառնալիք չներկայացնի․ Թուրքիայի ԱԳՆ

Ամենայն հավանականությամբ, Իսրայելն ու ԱՄՆ-ն կձգտեն նրան, որ Իրանն այլևս սպառնալիք չներկայացնի ապագայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Միևնույն ժամանակ, Իրանը փորձում է վնաս հասցնել՝ հարձակվելով Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա: Մենք դեռ պետք է տեսնենք, թե որքան երկար կարող է շարունակվել վնաս հասցնելու այս ռազմավարությունը և ինչ հետևանքների կհանգեցնի այն: Իրանը, հավանաբար, հույս ունի, որ հարվածելով այդ օբյեկտներին՝ այլ երկրներ ճնշում կգործադրեն ԱՄՆ-ի վրա՝ պատերազմը կանգնեցնելու համար, բայց դա քիչ հավանական է:

Հայտնի չէ, թե որքան ռեսուրսներ են դեռ մնացել Իրանին: Այնուամենայնիվ, եթե Իրանն ակտիվորեն հրթիռներ և անօդաչու սարքեր կիրառի, ապա դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Իսրայելի համար»,- նշել է Ֆիդանը:

Spread the love