Մարտի 10-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի
երեխաների իրավունքներին նվիրված ամենամյա քննարկմանը Հայաստանի
Հանրապետության երեխաների անունից ելույթով է հանդես եկել Մարդու իրավունքների
պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով
հասարակական խորհրդի անդամ Սվետա Մխոյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է ՄԻՊ երիտասարդ
ներկայացուցիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին:
