Երևանում համայնքային մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն և կվերանվանվեն փողոցներ.քաղաքապետարան

 

Մարտի 12-ին գումարված նիստում Երևանի ավագանին քննարկեց ու հաստատեց 2025թ. բյուջեի
կատարման հաշվետվությունը: Նախորդ տարի բյուջեի սեփական եկամուտները կատարվել են 109
տոկոսով, ծախսերի կատարողականը 90 տոկոս է: 2025-ին Երևանում փոխարինվել է 500 վերելակ,
հիմնանորոգվել են տասնյակ մանկապարտեզների բակեր, մի քանի ամսվա ընթացքում Նուբարաշենի
աղբավայրը բերվել է կառավարելի տեսքի, իրականացվել են շուրջ 260000 քմ միջին նորոգման
աշխատանքներ, 308 հասցեներում կառուցվել են  551 թեքահարթակներ,  ձեռք են բերվել 12 հատուկ
նշանակության բազմաֆունկցիոնալ փոշեկուլ մեքենաներ, 15 աղբատար մեքենաներ և շուրջ 2000
կենցաղային թափոնների պոլիէթիլենային կոնտեյներներ:
Ծավալուն աշխատանքներ են տարվել նաև կանաչապատման ոլորտում. կանաչ տարածքներն ընդլայնվել են
14.1 հա-ով, արդիականացվել և վերականգնվել է 34,873 գծմ ոռոգման ջրագիծ, փոխարինվել և տնկվել է
5044 նոր ծառ, 35186 թուփ և 328405 ծաղիկ, ձեռք է բերվել 3 ավտոաշտարակ և ծառերի
կենսունակությունը ստուգող գերժամանակակից սարք:
2025-ին կյանքի կոչված կարևոր ծրագրերից են նաև 22 հասցեներում իրականացված ջրահեռացման
համակարգերի արդիականացման՝ նորերի կառուցման ու վերակառուցման աշխատանքները: Մուշական
թաղամասում կոյուղագծի վերակառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի: Երևանյան 113
բակերում իրականացվել են հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքներ, կառուցվել են ֆուտբոլի
նոր խաղադաշտեր:  Որոշման նախագծի ու կատարված աշխատանքների մանրամասները՝ հետևյալ  հղմամբ .

Ավագանու մեկ այլ որոշմամբ մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների
աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։

Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան
մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) այսուհետ կկրի լեգենդար խորհրդային

 

ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի
անունը: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:

Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցն էլ (սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում
Սիլիկյան 7-րդ փողոց) այսուհետ կկրի հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Խաչատուր Ավետիսյանի անունը:

Spread the love