Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 9-ից 13-ը Ստրասբուրգում մասնակցել է
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 119-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։
Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է մի շարք երկրներ իրականացված այցերի վերաբերյալ
զեկույցներ։
Կոմիտեն նաև քննարկել է ներգաղթի նպատակով պահման վայրերի և սոցիալական խնամքի
հաստատությունների վերաբերյալ նոր չափանիշների նախագծերը։
Նիստի շրջանակում ներկայացվել են նաև Կոմիտեի վերջին ամիսներին մի շարք երկրներում իրականացված
այցերի վերաբերյալ բանավոր հաշվետվություններ, ինչպես նաև քննարկվել են բարձր մակարդակի հանդիպումների
արդյունքները և ապագա այցերի ու հանդիպումների ծրագրերը։
Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը
նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ, CPT) Հայաստանը
ներկայացնող անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-
ին: Պաշտպանի անդամակցության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ն է:
Անահիտ ՄանասյանըՍտրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքիլիագումար նիստին
