Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է միջազգային օդանավակայանից չվերթների վերսկսման մասին՝ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասնակցությամբ գիշերային միջադեպից հետո։ Այս մասին ասված է Դուբայի էմիրության իշխանությունների հայտարարության մեջ։
«Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է, որ որպես նախազգուշական միջոց սահմանված ժամանակավոր դադարից հետո՝ Դուբայի միջազգային օդանավակայանը աստիճանաբար վերսկսում է որոշ ուղղություններով մի շարք չվերթները»,- նշված է X-ում արված հրապարակման մեջ։
Ավելի վաղ օդանավակայանի տարածքում հրդեհ էր բռնկվել. անօդաչու սարքի հարվածից վառելիքի ամբար էր վնասվել, ինչի պատճառով չվերթները ժամանակավորապես դադարեցվել էին։ Հրդեհն արդեն մեկուսացված է, տուժածներ չկան։
