Իրանի Բուշերի ատոմակայանի վրա մարտի 17-ին հարձակումը, որտեղ աշխատում են ավելի քան 400 ռուս մասնագետներ, տեղի է ունեցել գործող ռեակտորից 200 մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, հաղորդում է ТАСС-ը։
«Երեքշաբթի, տեղական ժամանակով 19:00-ին, միջուկային ռեակտորից 200 մետր հեռավորության վրա գտնվող Բուշերի ատոմակայանի վրա միտումնավոր հարձակում է տեղի ունեցել։ Բուշերի ատոմակայանի վրա հարձակումը երրորդ հարվածն էր Իրանի միջուկային օբյեկտների մատույցներում՝ Նաթանզի և Սպահանի վրա հարձակումներից հետո, որոնք տեղի ունեցան ԱՄՆ-Իսրայելական ներկայիս ագրեսիայի սկզբում»,- ասել է նա Press TV հեռուստաալիքին։
