ԱՄՆ-ն ու Իրանը հնարավոր է հանդիպում անցկացնեն, Իսրայելը զարմացած է Թրամփի հայտարարություններից. Axios

Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ միջնորդ երկրները փորձում են Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում կազմակերպել, գրում է Axios-ը։

«Հանդիպմանը կարող են մասնակցել Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը և այլ իրանցի պաշտոնյաներ, ինչպես նաև Ուիթքոֆը, Քուշները և, գուցե ԱՄՆ փոխնախագահ Վենսը։

Չի բացառվել, որ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ։

Պաշտոնյան նշել է նաև, որ Իսրայելը տեղյակ էր ԱՄՆ-ի և Թեհրանի միջև անուղղակի շփումների մասին, սակայն զարմացած էր Թրամփի երկուշաբթի օրվա արած մեկնաբանություններից։ «Մենք չգիտեինք, որ իրադարձություններն այդքան արագ են ընթանում»,- նշել է նա։

Spread the love