Ամիօ փաթեթներ․ քո նախընտրած բանկային ծառայությունները՝ մեկ տեղում

Ի՞նչ է Ամիօ փաթեթը։ Բանկային ծառայությունների ամբողջություն, որը կհեշտացնի քո կյանքը՝ ամենաուղիղ իմաստով։ Ցանկանո՞ւմ ես ունենալ քարտ, հաշիվ և այլ արտոնյալ ծառայություններ։ Ընտրիր Ամիօի երեք փաթեթներից մեկը և վայելիր բոլոր առավելությունները՝ մեկ ամբողջական լուծման մեջ:

Այսպիսով՝ Amio Active փաթեթով կունենաս անվճար¹ (առանց թողարկման և սպասարկման վճարի) Visa Gold կամ Mastercard Gold քարտ, որով կարող ես հեշտությամբ կատարել առօրյա վճարումներ և գնումներ։

Փաթեթի շրջանակում կունենաս նաև 4 արժույթով անվճար բանկային հաշիվներ, ինչպես նաև ՀՀ դրամով անվճար խնայողական հաշիվ, եթե ընթացիկ ամսում ապահովես նվազագույնը 5,000 ՀՀ դրամ միջին մնացորդ: Բացի այդ, խնայողական հաշվին 20,000 դրամ և ավելի մնացորդի դիմաց կստանաս տարեկան 3.56%-4.59%² եկամտաբերություն՝ դարձնելով խնայողություններդ ոչ միայն ապահով, այլև շահավետ։

Amio Active փաթեթը ներառում է նաև մի շարք արտոնյալ ծառայություններ՝ տեղեկանքների, քաղվածքների և լիազորագրերի անվճար տրամադրում, գումարի անվճար կանխիկացում բանկի բանկոմատներից՝ օրական մինչև 200 հազար ՀՀ դրամ, իսկ Arca անդամ բանկերի բանկոմատներից՝ 50 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև հաշվին և քարտին մասնաճյուղերում միջոցների անվճար մուտքագրում և ավելին։

Միացիր Amio Active փաթեթին՝ դիմելով AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնից կամ անցնելով հետևյալ հղմամբ, իսկ բոլոր մանրամասներին ծանոթացիր այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Էլ․ հասցե՝ info@amiobank.am

Հեռ․՝ +374 10 59 20 20

amiobank.am

¹ Փաթեթի սպասարկման համար եռամսյակային գանձվում է 1,500 ՀՀ դրամ, եթե վերջին 3 ամիսների ընթացքում հաճախորդի հաշիվներով կամ քարտերով մուտքային միջին ամսական շրջանառությունը չի կազմում առնվազն 150 հազար ՀՀ դրամ։

² Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են հարկման՝ 10%-ի չափով:

Spread the love