Գաղտնիք չէ , որ մեր օրերում հայ թատերարվեստի բեմը իր ավանդույթներին հավատարիմ է մնում` «ծախվածէ», ևարվեստիշատնվիրյալներ, ովքերմեծվաստակունենհայթատերաբեմում, նրանցիցշատերիանուններնանգամչենհիշում, ևթատերականփառատոններումանվերջնույնանուններըմեկըմյուսիհետևիցարձանիկներըշալակած
ծափահարում և ողջունում են իրար, չհոգնեցի՞ք, էլ չասեմ սցենարիստների մասին, ովքեր գիրք կրծողի պես այս ու այն երկրից «գողացած» պիեսները իրենցով են անում ու էլ չխոսեմ հեռուստասերիալների անգրագետ հայհոյախառն վարք ու բարքով հասարկությանը հրամցվող իրենց սյուժեները, անգրագետ ու անբարո մտքերը, սակայն որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի թատրոնի, սերիալների և դրամատուրգիայի ներկայիս խնդիրների շուրջ, իր մտահոգությունն արտահայտեց ՀՀ Թատերական Միության հիմանդիր , ՍՍՀՄ ժողովրդական դերասան , մեծանուն Գուրգեն Ջանիբեկյանի հարս՝ ինչպես նաև Հայ բեմի անզուգական արտիստ , լեգենդար` Կարեն Ջանիբեկյանի այրի դրամատուրգ -ռեժիսոր՝ Լիանա Անթառանյանը:
Հիշեցնենք, որ օրերես ՀՀ ժող.արտիստ Կ. Ջանիբեկյանի մահվան 7֊րդ տարելիցն էր, սակայն մամուլը և մշակույթի համապատասխան պատկան մարմինները այդ մասին չհիշեցին , դա ևս ազդակ է , որի մասին արտահայտվեց նրա այրին:
-Տիկին Անթառանյան, վերջերս ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան տարելիցնէր, ի՞նչով է պայամանավորված այն հանգամանքը, որ չհիշեցին նրան:
-Այո ՛ անդրադարձ չեղավ, ի դեպ նրա 75֊ ամյակն է այս տարի և շատ հանգիստ թատրոնի օրվան նվիրված Արտավազդ մրցանակաբաշխությունը կարելի էր նվիրել հենց նրա հիշատակին: Ես խիստ ցավ եմ ապրում, որ իմ ամուսինը արժանի լինելով մեծարանքի, գնահատանքի, ցավոք չստացավ արժանին և հերթական անգամ ունենք այն` ինչ ունենք:
-Տիկին Անթառանյան, բայց ժողովուրդն իր խոսքն ասել է ու արդյո՞ք մեր մեծ վարպետը ժողովրդականի կոչմանն ավելի վաղ չէր արժանի:
– Ջանիբեկյանը ժողովրդի ծոցից դուրս եկած դերասան էր ու նա սիրում էր հասարակ ժողովրդի հետ շփվել ու երբեք և ոչ մի պարագայում նա չփոխվեց: 70-77 տարեկանը, ինչպես, որ ինքն էր նշում` իր վերջին ակորդները, նա ինձ հետ աշխատեց մեծ նվիրումով , առանց ջանք ու եռանդ խնայելու և ինչպես ինքն էր դարձյալ նշում` թե նրա ոգեշնչման ստիմուլն էի: Իսկապես նա բեմում արարեց ու կերտեց, որպես բեմի նվիրյալ: Ժամանակին, երբ նա նույնիսկ ժողովրդական արտիստի կոչման հույս չուներ, քանի որ, պարգևատրվել էր ՀՀ բարձրագույն Մովսես Խորենացի շքանշանով , ժամանակից շուտ` դեռևս նոր երկու տարի անց, « Սարերում կյանք կա» իմ հեղինակային գործի մեջ գլխավոր հերոսի` հորս, Ռազմիկի դերը կերտելուց հետո, նա կառավարության և ժողովրդի մեծարանքը վաստակելով, արժանացավ նաև ժողովրդականի կոչմանը:
-Այսօր շատերը Անթառանյան ազգանունը կապում են որպես Ջանիբեկյանի կին, բայց ոչ որպես դրամատուրգ:
-Գիտեք Ջանիբեկյան ազգանունը ինձ համար շատ պարտավորեցնող է, երևի դա էր պատճառը, որ դեմ գնալոց նաև խնդրանքին, հրաժարվեցի զագսում վերցնել նրա ազգանունը, անգամ վերջում, իմ գրելու պահին ասաց` գծիկ Ջանիբեկյան գրիր, սակայն ինչպես արդեն ասացի թշնամիները շատ են , Կարենն իր թշնամիներին` որպես ժառանգություն, փոխանցեց ինձ, և դրան գումարած ձևիստ մեր ջատագովները, որոնց այսօր բարև անգամ չեմ տալիս, քանի որ ծախուներն ամենուրեք են, իսկ ուղղախոսներին` չեն սիրում , վախենում են շատ հաճախ և այո, դողացնելով, որ Կարենի վերջին տարիների ստեղծագործական բուռն կյանքի անբաժան մասնիկն է նաև իմ ստեղծագործական վերելքը, պարտակում են թե՜ Կարենի ստեղծածը, և թե իմը, որպեսզի մոռացվեմ, բայց ասեմ` Աստծո գործերն անքննելի է, իրենց մեղքն իրենց վիզը: Ի՞նչու չի խոսվում իմ ամուսնու «Կարապի երգ» -ի մասին, ի՞նչու չեն խոսում, «Վանա կատուն» աշխատանքի մասին, բայց չէ, ո՞նց, այնտեղ ամեն մի երկրորդ նախադասության մեջ պիտի իմ անունը տրվի, չեն ուզում, ինչու՞, ինչու են պարտակում… ծիծաղալի է,,, Այսօրվա մեծապատիվ մուրացկանները տնօրինում են շքանշանները բաշխելու բիզնեսը , և ի՞նչու մեզ երբևէ չհրավիրեցին մրցանակաբաշխությանը, ասում են իրենք իրենց են ներկայացնում, աբսուրդ, բայց քանի-որ գիտեին որ իրենց առ ու ծախի մասին չի լռելու Կարենը, չէին հրավիրում մի միջոցառման, որի միության հիմքը դրել էր նրա Ժայռ հայրը` Գուրգեն Ջանիբեկյանը: Գոնե նրա անունով մի մրցանակ լիներ, այս տարի նրա ծննդյան 125 ֊ամյակն է:
-Դրամատուրգիան Հայաստանում ի՞նչ զարգացում է ապրում:
-Սարսափելի վիճակում է այն, որ կողմը նայում ենք սարկազմ, սատիրա, չկա այն դրամատուրգը, ով ազգային արժեքների, մեր հող ու ջրի մասին կգրի: Իսկ իմ ստեղծագործությունների միջոցով և առհասարակ Ջանիբեկյանը ասելիք ուներ, ինքնամաքրման ճանապարհ և գլխավորը` մենք մեր ասելիքը կարողացել ենք հասցնել մեր հանդիսատեսին, ով անկախ մեր թատերաբեմի ցանկության` սիրեց ինձ:
Այսօրվա շատ «հայտնի» կոմիկներ ժողովրդին խրխնջացնում են իրենց վրա, այսինքն ինքները իրենց վրա են ծիծաղում, ծաղրու ծանակի առարկա դարձնում մարդուն` գերագույն արժեքը, որի համար շատ սիրով վերջիններս բարձր գումար են վճարում և դրա և դափդատարկ հոգիները ցրվում տներով, գժվելու բան է, վճարում են հոգու դատարկության համար` 5000 և ավելի դրամ: Կարենն ասում էր` ուր են հասցրել մարդկանց գիտակցությունը, գլուխները դատարկները, չհասկանալով , որ իրենց ստորացնում են, նստել ու ծիծաղում են, իրենք իրենց վրա, մինչ «թասիբի » համար, փողոցում մի հայհոյանքի համար մարդ կսպանեն: Գիտեք պետք է ազնվորեն ասեմ, որ նախկին իշխանությունների ժամանակ եղավ դեմոկրատիան՝ եկավ ու գնաց: Այդ ժամանակ այնքան ազատ էր, որ վարչապետ ու նախագահ էին քննադատում, բայց ոչ ոք նրանց ոչինչ չէր ասում: Սակայն այսօր իսկապես չկա կրթող դրամատիկական ստեղծագործություններ, նա անկում է ապրում, և իր հետ տանում անդունդ ազգի միտքը: Ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը լավ գիրք կրծող է ու հասցրել է սրա –նրա , այլազգի հեղինակների ստեղծագործություններին ծանոթանալ ու հիմա դրանք թարգմանում, մի երկու ստից փոփոխություններ են անում, մի երկու հայկական անուն կամ ազգային համ ու հոտ տալիս ու վերջ` իբրև թե իրենք են ստեղծագործում, հակառակ դեպքում ի՞նչպես կարող են 1 ամսում դրամատուրգիա ծնվել:
-Ի՞նչ կարծիք ունեք սերիալների սցենարների վերաբերյալ:
-Մենաշնորհված է և գարշելի` այլասերում, խաբեություն, դավաճանություն, և ուրիշ ոչինչ, մի՞թե այսքան պահպանողական ազգը ոչինչ տալու բան չունի, թող վերցնեն իմ սցենարը, որտեղ հինգ աղջիկներ հոր դագաղն ուսալ տանում են թաղելու նրան, որովհետև այդպես է հայրը կարգադրել նրանց: Ւնչ ասեմ, եթե սերիալի մեջ չկա դաստիարկություն` մտածելու տեղիք է տալիս, և խոսքս վերաբերվում է արվեստի բոլոր ճյուղերին :Բայց հաճախ արդարացնում են, թե բա դերասանը գումար է վաստակում , բայց եթե ապրելու համար է , ապա պետք է մի ուրիշ բան մտածեն թե չէ ապարդյուն է այս ամենը, ափսոս է հայ դերասանը, ափսոս է ժողովուրդը, հասավ պլինդուզից ցածր մակարդակի:
Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի