Խնդիրը նախկինում բացատրում էին , որ տնտեսական արդյունավետության տեսանկյունից՝ բնական նույն ռեսուրսով կարելի է մի քանի անգամ արժեք ստանալ: Կանաչ տնտեսության անցնելու այս սկզբունքով մինչև 2024 թվականը գործող ձկնաբուծարանները, հանքերը կանցնեն արտադրության փակ շրջանառու համակարգի: Ջրային նոր օրենսգրքով ջրօգտագործողները տարբերակվել են որպես կրկնակի և երկրորդային:
Նախկինում Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնաբանում էր հետևյալ կերպ՝ Օրինակ ձկնաբուծարանը, ենթադրենք՝ օգտվում է մեր ջրային ռեսուրսից, կառուցել ենք ՀԷԿ: ՀԷԿ-ը ջուրը վերցնող և վերադարձնող է, որից հետո ջուրը կարող է վերցնել ձկնաբուծարանը:
Հայաստանում 12 ձկնաբուծարան արդեն անցել է ջրօգտագործման փակ շրջանառու համակարգին, որի դեպքում հնարավոր է նույն ջուրը ֆիլտրել և մինչև 8 անգամ օգտագործել: Դրանից հետո այն կարող է օգտագործվել ոռոգման նպատակով:Շուրջ 60 խոշոր արտադրող դեռ աշխատում է նախկին հավաստագրերով:
Ջրային նոր օրենսգրքի պահանջով՝ բացվող ձկանաբուծարանները պարտադիր պետք է ունենան փակ շրջանառու համակարգ: Նախկին հավաստագրերը ևս ժամկետը լրանալուց հետո նույն պահանջով կգործեն:
Ձկնաբուծարանների համար կգործի նաև դասակարգում՝ բարեխիղճ և անբարեխիղճ ջրօգտագործողների:Սակայն վերջերս Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին տրված հարցին ի պատասխան նախարարը progressarmenia.com-ին ասաց , որ խնդիրը լուծվել է հետևյալ կերպ: Ձկնաբուծարարնների նկատմամբ պարտադիր ներդրումները /փակ ցիկլի անցումը/ պարտադիր պայման չէ , դա կամավորական սկզբունքով է , իսկ այժմ ձկնաբուծարարնները վերցնում են այնքան ջուր որքան հաստատված է իրենց հայտերով ասել է թե նախկինի պես:Քանի-որ խնդիրը միակողմանի լուծում չի ստացել հաշվի առնվել ձկնաբուծարանների կողմից ներդրումների պահանջվող չափերը:
Կարինե Սարգսյան