Եթե նորից գումար հատկացվի ՀՀ սպառազինության համար, մենք դա կգնահատենք ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն․Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհել է Հայաստանի զինվելուց, ավելին՝ նա կարծում է, որ «անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը»։

Նա ավելի հեռուն է գնացել՝ նշելով, որ Ադրբեջանը «որպես ոչ բարեկամական քայլ կընկալի Հայաստանին զինելու համար այլ երկրների կողմից միջոցների հատկացումը»։

«Հայաստանն ինքը փող չունի զենք գնելու համար եւ երբեք չի ունեցել… Եթե նորից գումար հատկացվի Հայաստանի սպառազինության համար, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ «եթե Երեւանին սպառազինության համար վարկեր չտրվեին, ապա բանը պատերազմի չէր հասնի»։ Ընդ որում, նրա խոսքով, Ադրբեջանը «բանակի կառուցման համար կհատկացնի այնքան միջոցներ, որքան անհրաժեշտ կլինի»։

Spread the love