Հայաստանում չափահաս բնակչության 43,7 տոկոսը COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստում է ստացել․ Ա․ Ավանեսյան

Հայաստանում չափահաս բնակչության 43,7 տոկոսը COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստում է ստացել։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարման հաշվետվությունը։

Ընդ որում, պատվաստման առաջին բաղադրիչն արդեն ստացել է չափահաս բնակչության 49,5 տոկոսը։

Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ից պատվաստումների գործընթացն իրականացվում է հասարակական վայրերում, ինչպես նաեւ՝ շարժական կետերում։

«Համայնքներում պատվաստումների արտագնա եւ շարժական արշավներ են իրականացվում։ Պատվաստումներ են կատարվում նաեւ սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց բնակության վայրերում»,- ասաց Ավանեսյանը։

Spread the love