Դոլարն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 6-ին, կազմել է 376.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.96 դրամ (նվազել  է 0.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.07 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 373–375 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-431 դրամով, վաճառվում է 436–442 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.62-4.76 դրամով, վաճառվում է 4.82–4.97 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 377 դրամով:

Եվրոն գնվում է 433 դրամով, վաճառվում է 436–437 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.78 դրամով:

Spread the love