Հ.Գ. ՀՀ ԿԲ տեղեկացնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025թ. մարտի 28-ի թիվ 52-Ն որոշման, 1999 թվականի թողարկման հինգ հարյուր դրամ, 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման հազար դրամ, 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման հինգ հազար դրամ, 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման տասը հազար դրամ, 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման քսան հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը:
2026 թվականի ապրիլի 15-ից հետո վերը նշված թղթադրամները կարող են փոխանակվել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում՝ առանց սահմանափակումների և անվճար:
Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական բանկի կողմից թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության տարածքում՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:
Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը
