Ամիօ բանկը հայտարարում է ղեկավարության փոփոխության մասին

 

Որպես ռազմավարական զարգացման նոր փուլի մեկնարկ՝ Ամիօ բանկը հայտարարում է ղեկավարության փոփոխության մասին:

Երեք տարվա ակտիվ վերափոխումների շրջանից հետո բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Գեւորգ Թառումյանը ավարտում է իր լիազորությունները տվյալ պաշտոնում՝ շարունակելով մասնագիտական գործունեությունը Ամիօ բանկում։Գեւորգ Թառումյանի ղեկավարության ընթացքում Ամիօ բանկը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը շուկայում, հաջողությամբ իրականացրել է համապարփակ ռեբրենդինգ եւ համակարգային բարեփոխումներ, որոնք ձեւավորել են Ամիօ բանկի ներկայիս ինքնությունն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։ 

Բանկը շնորհակալություն է հայտնում Գեւորգ Թառումյանին՝ նրա նշանակալի ներդրման համար եւ վստահ է, որ նրա փորձն ու ներգրավվածությունը շարունակելու են նպաստել բանկի հետագա զարգացմանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Spread the love