Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝
Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, խորհրդականիս՝ Հայկ Ալեքսանյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի բժշկական կենտրոնների
ղեկավարների մասնակցությամբ շրջայց ենք կատարել բաժանմունքներում՝ շենքային պայմաններին, սարքավորումների, կադրային հագեցվածությանը և հնարավորություններին ծանոթանալու համար:Շրջայցից հետո ոլորտի պատասխանատուների հետ կայացել է քննարկում, որի առանցքում որպես մարզային առողջապահական օղակի առաջնահերթություն՝ առանձնացրել ենք Նաիրիի բժշկական կենտրոնը զարգացման ճանապարհով տանելուն միտված աշխատանքների մեկնարկը. անելիքների և ձեռնարկների շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն` խոշոր բժշկական կենտրոնների տնօրենների կողմից առավել փորձի ներդրման, համագործակցության և աջակցության:Մեկնարկող աշխատանքներում աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնել նաև Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը:
Նշեմ, որ պետական բյուջեով առաջիկայում Նաիրիի բժշկական կենտրոնն ամբողջությամբ կհիմնանորոգվի, իսկ մինչ այդ, հարկ եմ համարում ընդգծել, որ այս կենտրոնի խնդիրներն իմ ամենօրյա աշխատանքային տիրույթում և ուշադրության կենտրոնում է, և մեկտեղվելու են բոլոր ջանքերը՝ ուղղված բժշկական կենտրոնի զարգացմ:
Կազմեց՝ Կարինե Սարգսյանը