ԲԸՏՄ-ն ամփոփում է տարվա առաջին եռամսյակը. նոր առաջնահերթություններ ու խստացված վերահսկողություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Վերլուծվել են Տեսչական մարմնի տարեկան ծրագրերով նախատեսված, իրականացվող ծրագրային ու արտածրագրային ստուգումների ընթացքն ու  ժամկետները, դիտարկումների, կասեցումների, հարուցված վարչական վարույթների արդյունքները։

Քննարկվել է 2026 թվականի 1-ին եռամսյակի կատարողականը, վերհանվել վերահսկողության ընթացքում արձանագրված խոչընդոտներն ու դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմները, նախանշվել 2-րդ եռամսյակի առաջնահերթությունները, այդ թվում՝ նորարարական լուծումներով թվային արդիականացումը։

Հովհաննես Մարտիրոսյանը տվել է հանձնարարականներ՝ վերահսկողական մեխանիզմների խստացման, ավտոմատացված թվային համակարգի ներդրման, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների վերաբերյալ։

Spread the love